Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Արգենտինայում անկարգությունները շարունակվում են

Արգենտինայում անկարգությունները շարունակվում են
22.12.2012 | 14:32

Բուենոս Այրեսի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր են ուղարկել՝ քաղաքի ծայրամասում սուպերմարկետը թալանող հարյուրավոր մարդկանց խաղաղեցնելու համար։ Ոստիկանները կանխել են հարձակումը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ։
Երկրի մի շարք շրջաններում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են զանգվածային անկարգությունները և խանութների թալանը։ Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է, սակայն բռնությունների ալիքը չի թուլանում։
Արգենտինայի կառավարությունը զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրում է արհմիություններին, որոնք ուղղորդվում են ընդդիմության կողմից։

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ